![](https://armlur.am/wp-content/uploads/2023/11/11082366d12c7b512946c2a4f2df71b07cf144.jpg)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Ստեփանակերտի ռազմական շքերթի ժամանակ և անդրադարձել Հայաստանին, 44-օրյա պատերազմին և հայ-ադրբեջանական հարաբերություններին․
«Եթե Հայաստանի ղեկավարությունը և նրա թիկունքում կանգնած որոշ արտաքին ուժեր այն ժամանակ և այսօր լսեին իմ խոսքերը, ղարաբաղյան երկրորդ պատերազմը չէր լինի։ Ես բազմիցս ասել եմ՝ դիմելով Հայաստանի ղեկավարությանը. եթե չլքեք մեր հողերը, դեմ առ դեմ կհանդիպեք մեզ հետ մարտի դաշտում», – ասել է Ալիևը։