
Պորտուգալական «Պորտուի» պաշտպան Պեպեն դարձել է Չեմպիոնների լիգայում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը պատմության մեջ։ Խմբային մրցաշարի չորրորդ տուրում «Պորտուն» 2:0 հաշվով հաղթել էր բելգիական «Անտվերպենին»։
Պեպեն ավելացված ժամանակում խփել է «Պորտուի» երկրորդ գոլը, աչքի ընկնելով 40 տարեկան և 254 օրականում, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
H խմբում «Պորտուն» և «Բարսելոնան» ունեն 9-ական միավոր։