
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Կանադայի արտաքին գործերի նախարարի հետ իր հանդիպմանը:
«Ուրախ եմ հանդիպել իմ ընկերոջը՝ Մելանի Ժոլիին, ԵՄ-Կանադա գագաթնաժողովից առաջ: Մենք խոր քննարկում ունեցանք Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Ես շնորհակալություն հայտնեցի նրան Հայաստանում ԵՄ առաքելությանը Կանադայի մասնակցության, ինչպես նաև Հայիթիի հարցում կատարած կարևոր աշխատանքի համար»,- գրել է Ժոզեպ Բորելը: