Հոկտեմբերի 7-ից ի վեր պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում ՄԱԿ-ի 92 աշխատակից է սպանվել։ РИА Новости-ի տեղեկացմամբ, այս մասին համաժողովում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
«Այս հակամարտության ընթացքում զոհված լրագրողների թիվն աննախադեպ է աշխարհի որևէ կետում նման ժամանակահատվածում։ Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ է նշանակում կառավարել մի կազմակերպություն, որն աշխատում է «դաշտում», երբ մեր գործընկերներից 92-ն արդեն սպանվել են: Դա շատ դժվար է»,- ասել է Գուտերեշը։
Հոկտեմբերի 7-ին Իսրայելը ենթարկվել է աննախադեպ մասշտաբի հրթիռային հարձակման Գազայի հատվածից՝ «Ալ-Աքսայի ջրհեղեղ» գործողության շրջանակներում, որը հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը։ Դրանից հետո կազմակերպության մարտիկները մտել են հարավային Իսրայելի սահմանային շրջաններ, որտեղ կրակ են բացել ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց վրա, ինչպես նաև ավելի քան 200 պատանդ վերցրել։ Իսրայելում, տեղական իշխանությունների տվյալներով, զոհվել է ավելի քան 1,4 հազար մարդ, այդ թվում՝ 300 զինվորական, ավելի քան 5 հազարը վիրավորվել է։