Այսօր նոյեմբերի 9-ն է, բայց ՔՊ-ն Եռաբլուր չի գնա. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  Այսօր նոյեմբերի 9-ն է՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի 3-րդ տարելիցը:

Այս օրը հայոց օրացույցում սեւով է նշված: Երեք տարի առաջ այս օրը ստորագրված Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագրի արդյունքում Արցախի մեծ մասը մնաց թշնամուն, իսկ այսօր արդեն հայերի պատմական բնօրրան Արցախն ամբողջությամբ կորսված է ու հայաթափված:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սովորաբար, նոյեմբերի 9-ին այցելում էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու մեր նահատակների հիշատակին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր ՔՊ խմբակցությունը չի պատրաստվում գնալ «Եռաբլուր»:

Ինչպես մեզ փոխանցեցին՝ հնարավոր է՝ առանձին պատգամավորներ գնան, բայց խմբակցությունն այսօր այց չի նախատեսում «Եռաբլուր»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս