Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այցով ժամանել է Ղազախստան, երկրի ղեկավարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Աստանայում։
Պուտինին ծանրաբեռնված աշխատանքային ծրագիր է սպասվում. Աքորդայի պետական նստավայրում նա կհանդիպի Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, նեղ և ընդլայնված կազմով բանակցություններից հետո նախատեսվում է փաստաթղթերի ստորագրում։ Ինչպես նշվում է Կրեմլի նյութերում, օրակարգում կլինեն երկկողմ համագործակցության հեռանկարներ և արդի միջազգային խնդիրներ։ Հանդիպումներից հետո առաջնորդները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։
Ծրագրի առանձին կետ է Պուտինի և Տոկաևի մասնակցությունը Ռուսաստանի և Ղազախստանի միջև միջտարածաշրջանային համագործակցության XIX ֆորումի լիագումար նիստին (նրանք կխոսեն տեսակոնֆերանսի միջոցով):
Բացի այդ, Տոկաևը Ռուսաստանի ղեկավարի պատվին պաշտոնական ընդունելություն կտա։