Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը քննարկում է մինչև 15 պատանդների հնարավոր ազատ արձակման հնարավորությունը՝ մարդասիրական հրադադարի դիմաց, որը թույլ կտա մարդասիրական օգնություն մատակարարել Գազայի հատվածին։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Պարբերականի տեղեկություններով, համաձայնագրի պայմանների համաձայն, որոնք քննարկվում են արմատական շարժման կողմից, Իսրայելը երեք օրով կդադարեցնի հարձակումները, ինչը հնարավորություն կտա «պատանդներին բաց թողնելու և մարդասիրական օգնություն հասցնել անկլավին»։ Հրատարակությունը պարզաբանում է, որ համաձայնագիրը վերաբերում է նաեւ մի քանի ամերիկացիների, ովքեր գտնվում են ՀԱՄԱՍ-ի ձեռքում։ Սակայն պատանդների ստույգ թիվը, ովքեր ազատ կարձակվեն, մնում է քննարկման առարկա։ Բանակցությունները, որոնց մասնակցել է ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը, ընթանում են Քաթարի միջնորդությամբ։
Ինչպես նշում է The New York Times-ը, ամերիկացի պաշտոնյաները, այդ թվում՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ակտիվորեն առաջ են տանում ՀԱՄԱՍ-ի պատանդներին ազատ արձակելու հնարավոր գործարքը՝ ռազմական գործողությունները դադարեցնելու դիմաց: Ըստ թերթի, խմբավորման ներկայացուցիչներն առաջարկել են նման փոխանակում կազմակերպել Գազայում իսրայելական ուժերի ցամաքային գործողության մեկնարկից անմիջապես առաջ, սակայն հրեական պետության իշխանությունները «կասկածել են ՀԱՄԱՍ-ի մտադրությունների անկեղծության մեջ» և թույլատրել են հարձակման մեկնարկը։