ԱԺ հանձնաժողովները նիստեր կգումարեն:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր՝ նոյեմբերի 9-ին, նիստ կգումարի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը:
Վաղը՝ նոյեմբերի 10-ին, տեղի կունենա Տնտեսական հարցերի և Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների նիստերը:
Իսկ արդեն հաջորդ շաբաթ՝ նոյեմբերի 13-ին, տեղի կունենա Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:
Հիշեցնենք, որ ԱԺ նոր նստաշրջանը մեկնարկելու է նոյեմբերի 14-ից, որի ընթացքում կքննարկվի ՀՀ 2024 թվականի պետբյուջեն։