Ընտրելով նորարարությունը անգործության փոխարեն՝ անծուխ ապագայի հասնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոչ այնքան հեռավոր ապագայում աշխարհում կլինի մի ժամանակաշրջան, երբ ծխելու գաղափարը կհնանա, երբ սիգարետի պահանջարկը կնվազի, և ծխողները կամ ամբողջությամբ կհրաժարվեն սիգարետից և նիկոտինից, կամ կանցնեն ավելի լավ այլընտրանքի:

Սա ապագա է, որը հասանելի է նորարարության, գիտության և ներդրումների շնորհիվ: Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլում (ՖՄԻ) մենք տասնամյակներ և միլիարդավոր դոլարներ ենք ծախսել՝ զարգացնելու նորարարական և գիտականորեն հիմնավորված անծուխ այլընտրանքների մեր պորտֆելը, որպեսզի նրանց, ովքեր չեն թողնում ծխելը, ավելի լավ ընտրություն տանք: Մոտ 19,7 միլիոն մարդու համար այդ ընտրությունը նշանակում է հրաժարվել սիգարետից՝ նախընտրություն տալով մեր տաքացնող, այրում չառաջացնող այլընտրանքներին:

Բայց ահա թե ինչում է խնդիրը․ որքան արագ ենք նորամուծություններ անում սիգարետից ազատվելու համար, այնքան ավելի մեծ հակազդեցություն ենք ստանում:
Որոշ երկրներում նորարարությունները բացահայտ դիմադրության են արժանանում, մյուսներում՝ ուղղակիորեն արգելվում: Հանրային առողջապահության որոշ մեկնաբաններ հերքում են առանց այրում այլընտրանքների ներուժը՝ առանց գիտության մեջ լիարժեք ներգրավվելու, մինչդեռ հակածխախոտային շատ կազմակերպություններ նախընտրում են հերքել անծուխ արտադրանքի արդյունավետությունը ծխելու մակարդակը նվազեցնելու գործում:

Այս բանավեճը բազմաթիվ կառավարությունների և կարգավորող մարմինների շրջանում հանգեցրել է անգործության; այսպիսի մարմինները նախընտրում են չեզոք դիրք գրավել ավելի ընդգրկուն և նորարար ռազմավարություններ դիտարկելու փոխարեն։ Բայց եկե՛ք պարզ խոսենք. անգործությունը չեզոք դիրքորոշում չէ: Ինչպես վերջերս զգուշացնում էր ՖՄԻ-ի գործադիր տնօրեն Յացեկ Օլչակը՝ անգործությունը ընտրություն է, որը բերում է իրական հետևանքներ:
Տասնամյակներ շարունակ կառավարություններն իրավացիորեն բազմաթիվ միջոցներով պատերազմ են մղել ծխելու դեմ։ Այնուամենայնիվ, գնահատվում է, որ 2025 թվականի դրությամբ ավելի քան մեկ միլիարդ մարդ ամբողջ աշխարհում դեռ ծխող կլինի: Ակնհայտ է, որ ներկայիս մոտեցումը բավականաչափ արագ չի աշխատում: Մենք չենք կարող մեզ նույնը թույլ տալ:

Գոյություն ունեն սիգարետի ավելի լավ այլընտրանքներ, և գիտական տվյալները հաստատում են դրանց պակաս վնասակար լինելու ներուժը: Գլուխկոտրուկի բացակայող հատվածը կառավարությունների, հանրային առողջապահական համայնքի, մեր արդյունաբերության և քաղաքացիական հասարակության հավաքական ջանքերն են՝ այս այլընտրանքները հասանելի դարձնելու չափահաս ծխողներին, ովքեր չեն թողնում ծխելը:

Մաքուր էներգիան և էլեկտրական մեքենաները ցույց են տվել, որ կառավարական կանոնակարգերը կարող են աջակցել, այլ ոչ թե խոչընդոտել արդյունաբերության կողմից առաջնորդվող նորարարություններին գլոբալ մարտահրավերներին դիմակայելու հարցում: Բայց շատ կարևոր է հասկանալ, որ նպաստավոր պայմաններից տարանջատված նորարարությունը օգուտ չի բերի։ Սրանք են այն հանգամանքները, որոնց ստիպված ենք առերեսվել։

Թոմազո Դի Ջովանի, ՖՄԻ միջազգային հաղորդակցությունների փոխնախագահ
Թոմազո Դի Ջովանի, ՖՄԻ միջազգային հաղորդակցությունների փոխնախագահ

Մենք հավատարիմ ենք նորարարություններին և չափահաս ծխողներին ավելի լավ այլընտրանքներ առաջարկելու գաղափարին: Այնուամենայնիվ, շատ կարևոր է ընդունել, որ թեև մեր այլընտրանքներն առանցքային նշանակություն ունեն, դրանք միայնակ չեն հասնի անծուխ ապագայի:

Մենք պետք է օգտագործենք նորարարության և փաստերի վրա հիմնված քաղաքականությունների ողջ ներուժը, որոնք ուղղորդում են մեր հավաքական ջանքերը ծխելը վերացնելու ուղղությամբ: Այն երկրներում, որոնք ընդունել են անծուխ արտադրատեսակները, ինչպիսիք են Իտալիան, Ճապոնիան, Նոր Զելանդիան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը, մենք տեսել ենք ծխելու մակարդակի անկում: Միևնույն ժամանակ, այն երկրներում, որտեղ արգելվում կամ խստորեն սահմանափակվում են անծուխ արտադրատեսակները, օրինակ՝ Ավստրալիան, Սինգապուրը, Թուրքիան և այլն, ծխելու մակարդակը նվազել է շատ ավելի դանդաղ տեմպերով, ավելին, որոշ դեպքերում աճել:
ԱՀԿ-ի և այլ երրորդ կողմերի տվյալների հիման վրա՝ մեր հիպոթետիկ մոդելը ցույց է տալիս, որ եթե ենթադրենք, որ անծուխ արտադրատեսակները 80%-ով ավելի քիչ ռիսկային են, քան սիգարետը, և եթե մարդիկ, ովքեր ներկայումս ծխում են, ամբողջությամբ անցնեն դրանց, ապա կա ծխելով պայմանավորված մահերի տասնապատիկ կրճատման ներուժ՝ համեմատած միայն ծխելու վերահսկման պատմական միջոցառումների հետ: Թեև տեսական գնահատման այս ձևը սահմանափակումներ ունի, այն ցույց է տալիս անգործության գինը:

Ժամանակն է առաջնահերթություն տալ գիտությանը և նորարարություններին և ընդունելու ծխելու վնասի նվազեցումը՝ ծխողներին, որոնք չեն թողնում սիգարետը, ապահովելով ավելի լավ այլընտրանքների հասանելիություն: Անծուխ ապագայի ուղին այլևս չի կարող սպասել:




Լրահոս