Վերին Խոտանանի եկեղեցու մոտ բեռնատարը չէր կարողանում շարունակել ընթացքը․ երթևեկությունը դարձել էր միակողմանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 9-ին, ժամը 07։31-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը․ երթևեկությունը դարձել է միակողմանի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քարշարկել են (մոտ 5 կմ) «KamAZ» և «Ford» մակնիշների բեռնատարները, որոնք շարունակել են ընթացքը։ Երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։




Լրահոս