«Առաջնորդների հանդիպման մասին դեռ պայմանավորվածություն չկա». փոխնախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այս պահին հանդիպման մասին որևէ հստակ պայմանավորվածություն չկա». հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպմանը։

Հարցին՝ այդ դեպքում բանակցությունները փակուղու՞մ են, նա ասել է. «Առաջնորդների մակարդակով հանդիպում տեղի չի ունեցել, սակայն մենք շարունակում ենք աշխատանքը։ Ամեն դեպքում, միջնորդները որոշակի աշխատանք են իրականացնում՝ նաև նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։

Երեկ Երևանում էր ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն։ ՄԵնք մշտական կոնտակտի հետ ենք մյուս միջնորդների հետ․ այնպես որ, սպասում ենք, որ տեղի կունենա նոր հանդիպում։ Մակարդակի, վայրի և միջնորդի վերաբերյալ այս պահին թերևս կդժվարանամ ասել»։




Լրահոս