Հայաստանը բանակցություններ է վարում Չաբահար նավահանգստին միանալու շուրջ. Մնացական Սաֆարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը The Economic Times պարբերականի հետ հարցազրույցում ասել է, որ Հայաստանը բանակցություններ է վարում Իրանի Չաբահար նավահանգստին միանալու համար:

«Վերջերս Հայաստանի պատվիրակությունը Մումբայում մասնակցել է Չաբահար նավահանգստի օգտագործմանը նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը: Մենք բանակցություններ ենք վարում նավահանգստին միանալու վերաբերյալ և հուսով ենք, որ Չաբահար նավահանգստի և Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի միջև կապը կհաստատվի մոտ ապագայում: Կան հիմքեր՝ մտածելու, որ այդ կապի հաստատումը կավարտվի մեկ տարվա ընթացքում»,- ասել է Սաֆարյանը:

Նա նաև նշել է, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև ուղիղ չվերթերի շուրջ բանակցություններ են ընթանում, և դրանք կարող են գործարկվել արդեն 2024 թվականին:

Փոխնախարարը տեղեկացրել է նաև, որ ներկայումս Հայաստանի շինարարության ոլորտը զարգացում է ապրում, և բանակցություններ են ընթանում հնդկական ոլորտային ընկերությունների հետ, որոնք կարող են ծրագրեր իրականացնել Հայաստանում։




Լրահոս