Լոս Անջելեսի Կառավարիչների շրջանային խորհուրդը դատապարտել է Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոս Անջելեսի Կառավարիչների շրջանային խորհուրդը միաձայն ընդունել է միջնորդագիր, որով դատապարտել է Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:

«Միջնորդագիրը դատապարտում է Ադրբեջանի լայնածավալ պատերազմական հանցագործությունները, մարդկության դեմ հանցագործությունները և Արցախի ժողովրդի մարդու հիմնարար իրավունքների խախտումները հայ ժողովրդի դեմ իր ցեղասպան արշավի ընթացքում»,- նշել են խորհրդում:

Փաստաթուղթը նաև կոչ է անում մարդասիրական օգնություն տրամադրել փախստականներին հեռաբժշկության ծառայություններ մատուցող բժիշկների միջոցով, որոնք մասնագիտանում են այրվածքների վերքերի բուժման և մաշկի փոխպատվաստման հարցերով:

«Շատ կարևոր է, որ մենք բարձրացնենք իրազեկությունը Հայաստանում և Արցախում հայերի դեմ շարունակվող վայրագությունների մասին, քանի որ մեր պարտքն է միջամտել և վերացնել հայ ժողովրդի հերթական ցեղասպանության սպառնալիքը»,- նշել է միջնորդագրի համահեղինակ, կառավարիչ Լինդսի Հորվաթը:




Լրահոս