Wildberries-ը վերջին թարմացումներից հետո, երբ հայ տնտեսվարողների բողոքների հիման վրա փակվեց ռուսաստանյան հասցեով մատչելի գնումներ կատարելու տարբերակը եւ գնումները հայաստանյան հասցեներից նվազեց, օգտատերերը կարծես թե վախով էին ընդունում ծրագրի հետագա թարմացումներն այն մտքով, որ հնարավոր է՝ մի նոր բան ավելանա, պակասի կամ փոխվի ոչ իրենց օգտին:
Վերջերս փոփոխությունների ու նույն թարմացումների ֆոնին՝ Wildberries-ի նշանին ավելացվեց ինչ-որ անհասկանալի թվային համակցություն՝ 11.11:
Որոշ աղբյուրներ հայտնում են, որ մարքեթինգային այդ արշավը վերաբերում է սև ուրբաթին, քանի որ հարթակը որոշել է, որ պետք է շուտ սկսի զեղչերը՝ նոյեմբերի 11-ին:
Սակայն նաեւ հայտնի է, որ բոլորին հայտնի «Սև ուրբաթն» այս տարի տեղի է ունենալու նոյեմբերի 24-ին: Այն հետաքրքիր մարքեթինգային քայլ է, որի ճիշտ օգտագործման դեպքում մեծաքանակ հաճախորդներ եւ եկամուտ կարող է ստանալ տնտեսվարողը:
Սև ուրբաթի ընթացում հաճախորդը աննախադեպ զեղչերով կարող է ձեռք բերել ապրանքներ: Թե ինչպես է սև ուրբաթը կազմակերպվում Հայաստանում՝ դա անհատական է, սակայն մի շարք միջազգային հարթակներ՝ այդ թվում եւ Wildberries-ը, իրենց արշավն ավելի վաղ են կազմակերպում:
Պարզվում է, Wildberries-ը իր հաճախորդների համար նախատեսում է զեղչեր մինչեւ 90%, սակայն ոչ բոլորի համար: Այն ապրանքները, որոնք կունենան զեղչվելու հնարավորություն՝ հատուկ ձեւով կնշվեն իրենց նախնական լուսանկարին կից: Սև ուրբաթը օնլայն այս շոփում տեւելու է մինչեւ նոյեմբերի 28-ը:
Մ.Ղ.