Արցախը հանձնելուց հետո՝ խաղաղապահների տեղակայման մասին քննարկումներին Հայաստանը չի մասնակցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից և Արցախը հանձնելուց հետո՝ Արցախը լքեցին շուրջ 120 հազար մարդ։

Ստեղծված իրավիճակից հետո գրեթե բոլոր բնակիչները լքել էին Արցախը, և ռուս խաղաղապահները, որոնք 2020 թվականի պատերազմից հետո տեղակայվել էին Արցախում՝ բնակիչների անվտանգությունը պահպանելու համար, այլևս ոչ ոքի պաշտպանելու կարիք չունեին։

ArmLur.am-ը հարցումով դիմել էր  ՀՀ կառավարություն՝ հասկանալու համար ինչպես է կարգավորվելու խաղաղապահների գործունեությունը։

Հարցման մեջ մասնավորապես ասվում էր՝ ինչ պայմանավորվածություններ կան ՌԴ Պաշտպանության նախարարության հետ ռուս խաղաղապահների վերաբերյալ, ով է հսկելու հայ-ադրբեջանական սահմանը Բերձորի հատվածում, եթե փակվում են ՌԴ խաղախապահների անցակետերը և այլն։

Հարցմանն ի պատսախան՝ 30-օրյա ժամկետի պահանջից հետո Կառավարությունից մեզ պատասխանեցին․

«Լեռնային Ղարաբաղում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հետագա գործունեությանը վերաբերող հարցերը որոշվում են Ռուսաստան-Ադբեջան երկխոսության շրջանակներում։»

Ստացվում է, որ ՀՀ իշխանությունների հայտարարությունները, թե Արցախը Ադրբեջանի մաս է, արտահայտվում է անտարբեր գործողություններով։ Այսինքն Հայաստանի իշխանություններն ամբողջությամբ հրաժարվեցին և՛ Արցախից, և՛ Արցախի վերաբերյալ բանակցություններից։

Էմմա Միքայելյան




Լրահոս