Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում սկսվել է Պեմզաշենում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանության գործով առաջին դատական նիստը։


Գործով դատավորն է Արտուշ Գաբրելյանը։

Հիշեցնենք՝ Պեմզաշենի երկու բնակիչներ մեղադրվում են նույն գյուղի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության, 12 տարեկանը չլրացած աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, ավազակություն կատարելու մեջ։































