
Ռուսաստանը հումանիտար աջակցություն է ցուցաբերում Հայաստանին և Ղարաբաղի հայերին՝ մասնավորապես Ռուսաստանի կառավարության մասով՝ հաշվի առնելով հայկական կողմի կարիքները։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ 40 տոննա մարդասիրական օգնություն է նախապատրաստվել, առաջիկա օրերին այն կառաքվի Երևան։
«Քանի որ ձմեռը մոտ է, մարդասիրական բեռը ներառում էր շարժական էլեկտրակայան, որը թույլ կտա էլեկտրականությամբ ապահովել տասնյակ տներ։ Մարդասիրական այս ակցիան շարունակությունն է Ռուսաստանի իրականացրած մի շարք նախաձեռնությունների: Դա արվում է՝ աջակցելու Ղարաբաղից տեղահանվածներին, հուսով եմ՝ ժամանակավոր տեղահանվածներին: Կարող եմ վստահեցնել, որ օգնությունը շարունակական է լինելու»,- նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։