Պեմզաշենի գործով մեղադրյալների կալանքը երկարաձգվել է 3 ամսով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց մեկ տարի առաջ Պեմզաշենում 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու երեխայի դաժան սպանության գործով առաջին նիստը։ Նիստը սկսվելուն պես դատարանը ստուգել է մեղադրյալների ինքնությունը։ Մեղադրյալ Վրույր Բարսեղյանը նշել՝ ամուսնացած է, ունի երեք անչափահաս երեխա, հայտարարեց՝ հայերեն գրավոր լեզվին չի տիրապետում, ունի 6-ամյա կրթություն։

Մյուս մեղադրյալ Արկադի Բարսեղյանի խնամքին մեկ անչափահաս երեխա է, ունի միջնակարգ կրթություն, նախկինում արտագնա աշխատանքի է եղել։ Մեղադրյալներից Վրույր Բարսեղյանը դեմ է եղել գործը Շիրակում քննելուն, և քանի որ օրենքով մեղադրյալների համաձայնությունը պարտադիր է, դատարանը որոշել է գործը քննել Երևանում։

Այնուհետև Արկադի Բարսեղյանի պաշտպանը բացարկի միջնորդրություն է ներկայացրել հանրային մեղադրող, Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արեգ Խաչատրյանին։ Ըստ պաշտպանի՝ իրականությունը պարզելու ուղղությամբ գործողություններ չեն կատարվել։ Մեղադրյալներին սպառնում է մինչև ցմահ ազատազրկում, նրանց մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով: Նիստի ընթացքում մեղադրյալների կալանքը 3 ամսով երկարաձգվել է:




Լրահոս