
Գերմանացի արտահանողները պատրաստ են հրաժարվել եվրոպական միասնական արժույթից,-հայտարարել է գերմանացի արտահանողների միության ղեկավար Անտոն Բերները:Մեզ համար կարեւոր է ազատ շուկան, իսկ միասնական արժույթը պարտադիր չէ: Գերմանիայում կյանք կա՞ եվրոյից հետո”:Եվրագոտուց դուրս գալու հարցը առաջին անգամ չէ, որ բարձրացվում է Գերմանիայում: 2011 -ին սեպտեմբերին անցկացված հարցման համաձայն` գերմանացիների կեսից ավելին ցանկանում է վերադառնալ ազգային արժույթին: