Արարատի ֆուտբոլիստը հրավիրվել է Կոմորյան կղզիների հավաքական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արարատի» ֆուտբոլիստ Կասիմ Հաջին հրավիրվել է Կոմորյան կղզիների հավաքական՝ Աշխարհի առաջնության աֆրիկյան գոտու ընտրական փուլի հանդիպումներին մասնացելու համար: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը, փոխանցում է armsport.am-ը:

Կոմորների ընտրանին նոյեմբերի 17-ին կհյուրընկալի Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության, իսկ նոյեմբերի 21-ին՝ Գանայի ընտրանուն:

Կասիմ Հաջին ընթացիկ մրցաշրջանում «Արարատի» կազմում մասնակցել է 16 խաղի, դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս