Մարկուս Ռեշֆորդի եղբորը մեղադրանք է առաջադրվել ընտանեկան բռնության համար։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողի ավագ եղբայրը՝ Դեյն Ռեշֆորդը, ձերբակալվել է հոկտեմբերի 20-ին Մայամիում և ազատ է արձակվել 1500 դոլար գրավի դիմաց: Նրան մեղադրանք է առաջադրվել ծեծկռտուքի համար, որը որակվում է որպես ընտանեկան բռնություն։
Գործով դատական նիստը նշանակված է նոյեմբերի 27-ին։ Մեղադրյալն իր մեղքը չի ընդունել։
31-ամյա Դեյն Ռեշֆորդը DN May Sports Management-ի տնօրենն է, որի հաճախորդներից մեկը Մարկուս Ռեշֆորդն է: