Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև հրադադարի շուրջ համաձայնություն դեռ չկա, բանակցությունները ներկայումս շարունակվում են, ասել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մեդիա խորհրդական Թահեր Ալ-Նունուն։
Ավելի վաղ Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին ասել էր, որ Իսրայելը ԱՄՆ-ին ծանուցել է Գազայի հատվածի հյուսիսում հինգշաբթի օրվանից չորսժամյա հումանիտար դադար հայտարարելու մտադրության մասին։
«Բանակցությունները շարունակվում են, և առ այսօր որևէ համաձայնություն ձեռք չի բերվել, համաձայնության դեպքում դա հստակ կհայտարարվի մեր ժողովրդին», – ասված է հայտարարության մեջ, որը մեջբերում է շարժման Telegram ալիքը։