Իսրայելը համաձայնել է չորսժամյա դադարների, որպեսզի մարդիկ կարողանան փախչել Գազայից. Սպիտակ տուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպիտակը տունը հայտարարել է, որ Իսրայելը համաձայնել է նոյեմբերի 9-ից օրական 4 ժամով դադարեցնել գործողությունները Գազայի հյուսիսում: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ դադարները մարդկանց թույլ կտան դուրս փախչել երկու հումանիտար միջանցքներով: Նա սա որակել է որպես կարևոր առաջին քայլ:

«Իսրայելցիները մեզ ասել են, որ դադարի ընթացքում այդ տարածքներում ռազմական գործողություններ չեն լինի, և որ այս գործընթացը սկսվում է այսօր»,- ասել է Քիրբին։

Նա հավելել է, որ դադարների գաղափարն ի հայտ է եկել վերջին օրերին ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաների միջև քննարկումների արդյունքում, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի բանակցությունների արդյունքում: Դադարի մասին պետք է հաղորդվի 3 ժամ առաջ:




Լրահոս