
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան պատասխանել է այն հարցին, թե որ դիրքում է իրեն ամենահարմարը։
«Ես միշտ ասում եմ, որ թիմային խաղացող եմ։ Եթե թիմին օգնելու համար պետք է դարպասապահ կամ հարձակվող խաղամ, այնտեղ կխաղամ։ Ցանկանում եմ հնարավոր ամեն ինչ անել «Ռեալի» համար»,- Կամավինգայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստն ավելի վաղ հայտարարել էր, որ չի սիրում խաղալ ձախ պաշտպանի դիրքում, որտեղ իրեն պարբերաբար տեղավորում է թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին։
Այս մրցաշրջանում 20-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։