ՀՀ ոստիկանությունից armlur.am -ին հայտնում են, որ նոյեմբերի 9-ին Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Խանջյան փողոցի թիվ 37 հասցեում գտնվող տարադրամի փախանակման կետում կրակել են աշխատողի ոտքին:Ինչպես հայտնեցին ոստիկանությունից, դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.00-ին, 2 անհայտ անձ՝ ատրճանակներով զինված, Խանջյան փողոցի թիվ 37 շենքի տակ գործող տարադրամի փախանակման կետի դիմաց ավազակային հարձակում են կատարել 40-ամյա Ռուդիկ Զ.-ի նկատմամբ, կրակել վերջինիս ուղղությամբ` պատճառելով հրազենային վնասվածքներ նրան և օգնության հասած 52-ամյա Լևոն Ա.-ին, այնուհետև Ռուդիկ Զ.-ի մոտից հափշտակելով գումար` դիմել են փախուստի:Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են կրակված 2 գնդակ, 9 մմ տրամաչափի՝ 3 և 1 հատ անհայտ տրամաչափի և տեսակի կրակված պարկուճներ:Ռուդիկ Զ.-ն և Լևոն Ա.-ն տեղափոխվել են հիվանդանոց: Ըստ բժշկի տեղեկանքների՝ նրանք ի վիճակի չեն եղել հաղորդում տալու:Նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ:Կատարվում է նախաքննություն:Լուսանկարները Գագիկ Շամշյանի
Մանրամասներ Խանջյան փողոցում տեղի ունեցած ավազակային հարձակման մասին (լուսանկարներ)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ