«Հրապարակ»-ն այսօրվա համարում գրում է.
«Ազգային ժողովը մարտ ամսին աշխատելու է հատուկ ռեժիմով, երկու նիստ՝ մեկ ամսվա ընթացքում, հաջորդ լիագումար նիստը նույնպես կլինի ոչ թե երկշաբաթյա ընդմիջումից հետո, այլ՝ մեկշաբաթյա։ Իսկ ապրիլ ամսին աշխատանքից տանջված ու հյուծված պատգամավորները ռելաքս կապրեն՝ ողջ ամսվա ընթացքում նիստ չի լինի։ Պատճառն այն է, որ նիստերը մեկ շաբաթով առաջ են բերվել, քանի որ պատգամավորներն առաջիկայում գործուղման են մեկնելու։ Թե ուր են այդպես կոլեկտիվ մեկնելու տանջահար ազգընտիրները, էական չէ, որովհետև գործուղումների նման «փունջ» միշտ է եղել, սակայն երբեք Աժ նիստերը չեն տեղափոխվել։
Որոշ տեղեկություններով՝ բանն այն է, որ փորձում են «նոսրացնել» առաջիկա ամիսը, թույլ չտալ խորհրդարանական հարթակն ու ամբիոնն օգտագործել մարտի 28-ից հետո կուտակայինի հաշվով սպասվող ընդվզումներին ընդառաջ։
Ի դեպ, «Ժառանգությունը» հանդես է եկել Աժ նիստերը մեկշաբաթյա ընդմիջման վերադարձնելու կանոնակարգային փոփոխությամբ։
Հիշեցնենք՝ տարիներ առաջ խորհրդարանը գործում էր հենց այդ ռեժիմով»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։