ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվել է Տ-5-7, /Մ-7/ (Շիրակամուտ) – Լեռնավան (Տ-5-38) ավտոճանապարհի կմ0+000 – կմ1+142 հատվածը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մոտ 1.4կմ ճանապարհը տանում է դեպի Լոռու մարզի Շիրակամուտ բնակավայր։
Հիմնանորոգվել են երթևեկելի մասը‚ ճանապարհին առկա կամուրջը‚ տեղադրվել են ջրահեռացման վաքեր‚ ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով, կատարվել են այլ աշխատանքներ։
ՀՀ ՏԿԵ նախարարի հրամանով ստեղծված` ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամներն այցելել են նշված ճանապարհահատված‚ ուսումնասիրել կատարված աշխատանքները։
Հայտնաբերվել են որոշ թերություններ‚ որոնք կապալառու կազմակերպությունը կվերացնի առաջիկայում։