ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր աղոթքներում հիշենք հայերին, որոնք ստիպված եղան թողնել օթևանը. Արամ Ա-ն՝ ԱՄՆ Կոնգրեսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը որպես հյուր քահանայապետ՝ այցելել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ և բացման աղոթք հղել՝ հիշատակելով Արցախից բռնի տեղահանվածներին:

Այս մասին տեղեկությունը հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

«Հիշենք մեր աղոթքներում 100 հազարից ավելի հայերին, որոնք ստիպված եղան լքել իրենց դարավոր օթևանը՝ Լեռնային Ղարաբաղը, ու բախվել անորոշությունների»,-ասել է նա։

Արամ Առաջինը երկշաբթյա այցով է մեկնել ԱՄՆ։

Հանդիպումներ են նախատեսված Վաշինգտոնի, Ֆիլադելֆիայի, Նյու Ջերսիի և Նյու Յորքի հայ համայնքների ներկայացուցիչների, թեմական, պետական և եկեղեցական պատասխանատու մարմինների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս