Եթե Վաշինգտոնն անկեղծ է Մերձավոր Արևելքում հրադադարի հասնելու հարցում, ապա պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա խոսքերը մեջբերում է Anadolu-ն։
Նրա խոսքով, տարածաշրջանում խաղաղությունն ու իրավական կարգի պահպանումն անհնար է այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել Իսրայելի հարցը։
«Եթե դուք անկեղծ եք հրադադարի հարցում, ճնշում գործադրեք Իսրայելի վրա՝ ՄԱԿ-ի բանաձևերը կատարելու համար»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։