Հափշտակություն Երևանի ոսկերչական գործարանից. ինչպես են ենթադրյալ հանցագործները հափշտակել 130 միլիոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Կարեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով քննությամբ ինքնությունները դեռևս չպարզված երկու անձանց հետ, 2023թվականի մայիսի 12-ից մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում հանցավոր մտադրությունը բարեհաջող ավարտին հասցնելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով վերջիներիս հետ մի քանի անգամ ժամանել է Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 12 հասցե, այնուհետև նույն ժամանակահատվածում՝ քննությամբ չպարզված օրը և ժամին, հիշյալ հասցեում գործունեություն ծավալող Երևանի ոսկերչական գործարան ԲԲ ընկերության շինության տանիքի օդատար խողովակների միջոցով ապօրինի մուտք են գործել շինության չորրորդ հարկ, ապա նույն հարկում գտնվող՝ ընկերության տնօրենի աշխատասենյակի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ ջարդելու միջոցով ապօրինի մուտք գործել հիշյալ աշխատասենյակ:

Հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով Կ. Սարգսյանը քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված անձանց հետ, փոխլրացնելով մեկը մյուսի գործողությունները, աշխատասենայկի պատը հատուկ սարքավորումների միջոցով քանդելու,ապա գույքի պահպանման և պաշտպանության համար նախատեսված չհրկիզվող մետաղյա պահարանների հետնամասը կտրելու եղանակով շրջանցել են գույքի պահպանության համար նախատեսված՝ հիշյալ գտնվող շինությունում գործունեություն ծավալող Երևանի ոսկերչական գործարան ԲԲ ընկերության անվտանգության համակարգերը և հիշյալ պահարաններից գաղտնի հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 127.555.589 ՀՀ դրամ արժողությամբ թանկարժեք քարեր՝ ընկերությանը պատճառելով գույքային վնաս:

Քնար Մանուկյան




Լրահոս