ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչն է եղել Հաղթանակ թաղամասում հնչած կրակոցների պատճառը․ ուշագրավ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին մանրամաաներ են հայտնի դարձել Հաղթանակ թաղամասում հնչած կրակոցներից։ Նախնական վարկածի համաձայն՝ կրակոցները հնչել են մեքենաները չզիջելու շուրջ։

Ի դեպ կրակոցներն արձակվել է Մերսեդես մակնիշի մեքենայից։

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ թաղամասում՝ ժողովրդին հայտնի Չորրորդ գյուղի 10-րդ փողոցում, վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ հնչել են կրակոցներ:

Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 10-ից ավել պարկուճներ, քարեր, փայտե մահակներ, կոտրված ավտոմեքենաներ և հանցագործության բացահայտման համար կարևոր իրեր:

Քնար Մանուկյան




Լրահոս