
Ներկայացնում ենք Հայաստանի առաջատար գիտահետազոտական և խորհրդատվական ընկերություններից մեկի՝ Gellup-ի «Խաչմերուկ» հարցման արդյունքները։
Հարցումն անցկացվել է 1100 քաղաքացիների շրջանում։
Քաղաքացիներին տրվել են տարբեր հարցեր, այդ թվում՝ ինչպես են գնահատում ՀՀ նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության և վարչապետի գործունեությունները։ Կա պատասխանի երեք հնարավոր տարբերակ՝ հավանություն եմ տալիս, հավանություն չեմ տալիս, դժվարանում եմ պատասխանել։
Քաղաքացիների գրեթե 50% և ավելին դժգոհ են բոլոր 4 ենթակառուցվածքներից։ Հարցման արդյունքներից ստացվում է, որ 1100 հոգուց 600 և ավելին դժգոհ են բոլորի աշխատանքից։
ՀՀ նախագահի աշխատանքից դժգոհում են հարցված քաղաքացիների 53.7%-ը, ՀՀ Ազգային ժողովի աշխատանքից դժգոհում է 64.2%-ը, ՀՀ Կառավարության աշխատանքից դժգոհում է 57.7%-ը, ՀՀ վարչապետի աշխատանքից դժգոհում է 52.6%-ը։
Ստացվում է, որ ՀՀ քաղաքացիները չունեն վստահություն Հայաստանի իշխանությունների նկատմամբ, քանի որ հարցված քաղաքացիների 23-29 %-ն է միայն հավանություն տալիս իշխանությունների գործունեությանը։
Սա լավ արդյունք չէ հեղափոխությունից հետո, և հարցումներից հասկանում ենք, որ հեղափոխությունից հետո աստիճանաբար նվազում է իշխանության հանդեպ վստահությունը, ինչն էլ մտածելու տեղիք է տալիս։