Էրդողանը բանակցություններ կվարի Շոլցի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 17-ին Բեռլինում կհանդիպեն, լրագրողներին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի փոխներկայացուցիչ Քրիստիանե Հոֆմանը։

«Դաշնային կանցլերը հաջորդ ուրբաթ կանցլերի գրասենյակում կընդունի Թուրքիայի նախագահ Էրդողանին», – ասել է Հոֆմանը` ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում, հավելելով, որ կողմերը կքննարկեն «քաղաքական թեմաների լայն շրջանակ»:

Նրա խոսքով, կողմերը կքննարկեն տարածաշրջանային քաղաքական թեմաներ, կբարձրացնեն երկկողմ ասպեկտները, ՆԱՏՕ-ի շրջանակներում փոխգործակցության հարցերը, ինչպես նաև կանդրադառնան միգրացիոն խնդիրներին։




Լրահոս