
Երևանում մեկնարած սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին մեդալը նվաճել է Արման Ավանեսյանը։
Մարտական սամբոյի մրցաշարի 98 կգ քաշային կարգում նա դարձել է բրոնզե մեդալակիր: Բրոնզե մեդալի է արժանացել նաև Սարգիս Վարդանյանը։
Հիշեցնենք, որ սամբոյի աշխարհի առաջնությունն անցկացվում է մարզահամերգային համալիրում և կավարտվի նոյեմբերի 12-ին։