2014 թվականի հունվարին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 80.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 47.7 մլրդ դրամ:
Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ հաշվետու ամսում պետական բյուջեն կատարվել է սահուն, և ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում հունվարին պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: Արդյունքում, կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը տարվա առաջին ամսվա տվյալներով եկամուտների գծով կազմել է 33.5% և ծախսերի գծով՝ 18.3%:
Ըստ ներկայացված տվյալների՝ այս տարվա հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատ, արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների աճ` 6.7% ով կամ 5.1 մլրդ դրամով:
Միևնույն ժամանակ, պետական բյուջեի ծախսերը աճել են 3.6% ով կամ 1.7 մլրդ դրամով: