«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-Ի ԿԱՌԱՎԱՐԻՉԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հրանտ Ղալթախչյանին մեղադրանք է առաջադրվել։

 

Նա, հանդիսանալով առեւտրային կազմակերպության ծառայող՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի Իջեւանի մասնաճյուղի կառավարիչ, համաձայնության գալով նույն բանկի ոսկերիչ Գարիկ Մալաքյանի հետ, 2020թ. օգոստոսից մինչեւ 2021թ. մարտի 9-ն ընկած ժամանակահատվածում, թվով 7 վարկառուների՝ Հասմիկ Ստեփանյանի, Մայա Թանանյանի, Անահիտ Մադաթյանի, Արամայիս Միրզոյանի, Դավիթ Լալազարյանի, Արտուշ Ղուկասյանի եւ Մարիետա Ստեփանյանի անվամբ ընդհանուր 2.761.1 գրամ ընդհանուր քաշով, 583 հարգի ոսկյա իրերի փոխարեն, գրավադրել են ընդհանուր 691.6 գրամ, որից 222.1 գրամը՝ 583 հարգի ոսկյա, իսկ 468,9 գրամը՝ այլ մետաղներից պատրաստված իրեր։

Դրանց քանակի եւ տեսակի վերաբերյալ Գարիկ Մալաքյանի հետ նախնական համաձայնությամբ պատրաստել են ակնհայտ կեղծ պայմանագրեր, որոնք օգտագործելով՝ ստացել են ընդհանուր 51.063.000 ՀՀ դրամ, ինչի արդյունքում «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 51.063.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Գարիկ Մալաքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով առեւտրային կազմակերպության ծառայող՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի Իջեւանի մասնաճյուղի ոսկերիչը, համաձայնության գալով նույն բանկի կառավարիչ Հրանտ Ղալթախչյանի հետ, 2020թ. օգոստոսից մինչեւ 2021թ. մարտի 9-ն ընկած ժամանակահատվածում, թվով 7 վարկառուների՝ Հասմիկ Ստեփանյանի, Մայա Թանանյանի, Անահիտ Մադաթյանի, Արամայիս Միրզոյանի, Դավիթ Լալազարյանի, Արտուշ Ղուկասյանի եւ Մարիետա Ստեփանյանի անվամբ ընդհանուր 2.761.1 գրամ ընդհանուր քաշով, 583 հարգի ոսկյա իրերի փոխարեն, գրավադրել են ընդհանուր 691.6 գրամ, որից 222.1 գրամը՝ 583 հարգի ոսկյա, իսկ 468,9 գրամը՝ այլ մետաղներից պատրաստված իրեր, որոնց քանակի եւ տեսակի վերաբերյալ Հրանտ Ղալթախչյանի հետ նախնական համաձայնությամբ պատրաստել են ակնհայտ կեղծ պայմանագրեր, որոնք օգտագործելով՝ ստացել են ընդհանուր 51.063.000 ՀՀ դրամ, ինչի արդյունքում «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 51.063.000 ՀՀ դրամի գույքային վնաս։ Ալլա Բեկնազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով առեւտրային կազմակերպության ծառայող՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի Իջեւանի մասնաճյուղի ՀՍԴԳ բաժնի գանձապահ, պարտականություն ունենալով վարկային պայմանագրերի արդյունքում ստացված գումարները հանձնել հիշյալ իրերը գրավադրված անձանց, ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները: Օժանդակել է Հրանտ Ղալթախչյանին եւ Գարիկ Մալաքյանին, որոնք 2020թ. օգոստոսից մինչեւ 2021թ. մարտի 9-ն ընկած ժամանակահատվածում, թվով 7 վարկառուների՝ Հասմիկ Ստեփանյանի, Մայա Թանանյանի, Անահիտ Մադաթյանի, Արամայիս Միրզոյանի, Դավիթ Լալազարյանի, Արտուշ Ղուկասյանի եւ Մարիետա Ստեփանյանի անվամբ 2.761.1 գրամ ընդհանուր քաշով, 583 հարգի ոսկյա իրերի փոխարեն, գրավադրել են ընդհանուր 691.6 գրամ, որից 222.1 գրամը՝ 583 հարգի ոսկյա, իսկ 468,9 գրամը՝ այլ մետաղներից պատրաստված իրեր, որոնց արդյունքում ստացված ընդհանուր 51.063.000 ՀՀ դրամը Գարիկ Մալաքյանի եւ Հրանտ Ղալթախչյանի կողմից տնօրինելուն օժանդակելու նպատակով առձեռն հանձնել է վերջիններիս:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի եւ ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով ձերբակալված անձի կողմից թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու մասով նախաքննությունը: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին ՀՀ ՔԿ-ից:

 

«2023 թ. սեպտեմբերի 19-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Հանրապետության հրապարակում զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցվելուց հետո հավաքի մի խումբ մասնակիցներ մոտեցել էին ՀՀ կառավարության շենքի մուտքին եւ, չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, սկսել էին հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ կատարել։ Դրանք զուգորդվել էին ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ։

Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով եւ 328-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Նախաքննության ընթացքում, զանգվածային անկարգություններ կատարելու հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել էր Արմավիրի մարզի Դաշտ համայնքում հաստատված 29-ամյա տղամարդ։ Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր դեղնականաչավուն զանգված եւ մեկ հատ մոխրացված հետքերով ապակյա գլանակ: Այդ առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Որոշում է կայացվել՝ նշված երկու քրեական վարույթները միացնելու եւ համատեղ քննություն կատարելու մասին:

Նախաքննության ընթացքում նշանակված դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ երիտասարդի մոտ հայտնաբերված եւ փորձաքննության ներկայացված 3,78 գրամ հաստատուն չոր քաշով կանեփի բուսական մանրացված զանգվածը հանդիսանում է Մարիխուանա տեսակի թմրամիջոց:

Քննությամբ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ որոշում է կայացվել երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, եւ վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-րդ մասով:

Թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու մասով նախաքննությունն ավարտվել է: Այդ մասով անջատված վարույթի նյութերը մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու համար ուղարկվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: Զանգվածային անկարգություններ կատարելու մասով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

 

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ը՝ ԱՅՍՕՐ

1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի եւ մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով (վարույթով) հանցավոր գործողություններին հնարավոր այլ մասնակիցների, դրանք կանխելու հնարավորություն ու պարտականություն ունեցած այլ պաշտոնատար անձանց, օգտագործված զենքերի ու ռազմամթերքի հետ առնչություն ունեցած անձանց պարզելու նպատակով 2022-2023 թվականների ընթացքում հարցաքննվել կամ լրացուցիչ են հարցաքննվել մի քանի տասնյակ անձինք:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումների հիման վրա՝ առգրավվել են բազմաթիվ պաշտոնատար անձանց անձնական գործեր, ինչպես նաեւ դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող քրեական վարույթներ, որոնք գտնվում են ուսումնասիրության փուլում:

Նախաքննության ընթացքում առգրավվել են գործի համար նշանակություն ունեցող բազմաթիվ տեսագրություններ եւ ձայնագրություններ, դրանցով նշանակվել են փորձաքննություններ, որոնք գտնվում են կատարման փուլում:

Ստացվել են դիմումներ եւ դրանց կից փաստաթղթեր, որոնց շուրջ հարցաքննվել են դիմումատուները, զննվել են ներկայացված փաստաթղթերը:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով առաջ են քաշվել մի շարք քննչական վարկածներ, եւ դրանք ստուգելու նպատակով կազմվել է քննության պլան:

1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած տեռորիստական ակտի հանգամանքները պարզելու, ինչպես նաեւ գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու նպատակով կատարվում են վարութային եւ ապացուցողական գործողություններ:

Հիշեցնենք, որ 1999 թվականին Նաիրի Հունանյանի հանցախումբը, ներխուժելով Ազգային ժողով, սպանեց խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին եւ Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին եւ նախարար Լեոնարդ Պետրոսյանին: Եվս 8 հոգի վիրավորվեց։ 2003 թվականի դեկտեմբերին դատարանը Հունանյանին եւ նրա հանցախմբի 5 անդամներին դատապարտեց ցմահ ազատազրկման, հանցախմբի եւս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: Ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը հետագայում ինքնասպանություն գործեց, իսկ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ։




Լրահոս