ԽԱՂԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԹԻՎԸ ՀԱՏԵԼ Է 5 ՏՐԻԼԻՈՆԻ ՇԵՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը, որն աչքի է ընկնում ուժային կառույցների ղեկավարների նկատմամբ հատուկ ուշադրությամբ, իրականում իր լուրջ պատճառներն ունի: «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե հետեւյալ բովանդակությամբ. «Հարգելի՛ պարոն Քյարամյան, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ ունի՝ առ այն, որ 2018 թվականին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվել է մի գործ, որով անցել է Արփի Դավոյանը: Նախնական տեղեկություններով՝ նա ՍՊԸ-ներ է հիմնադրել, ինչ-որ ներկրումներ արել, ապա խաբել պետությանը: Նա 2018 թվականի ապրիլից հետո ՊԵԿ քննչականում անգամ հարցաքննվել է: Հաշվի առնելով այդ իրողությունը, համաձայն ՀՀ Սահմանադրության 27 եւ 27.1 հոդվածների եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի, խնդրում եմ տեղեկացնել. 1. Ի՞նչ գործ է եղել հարուցված, որով անցել է Արփի Դավոյանը: 2. Ի՞նչ կարգավիճակ է նա ունեցել քրեական գործով: 3. Եթե քրեական գործ հարուցված չի եղել, ի՞նչ քննություն է տարվել: 4. Ի՞նչ փաստական հանգամանքներ են պարզվել Արփի Դավոյանի գործունեության մասով»: ՀՀ քննչական կոմիտեից, ի պատասխան մեր գրության, ստացել ենք աղքատիկ տեղեկություններ. «ՀՀ ՊԵԿ քննչական վարույթում քննված քրեական վարույթով Արփինե Դավոյանը հարցաքննվել է որպես վկա։                     Շարունակությունը՝ ArmLur.am կայքում:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար անդրադարձել է, որ ԱԺ մեքենաների վերանորոգումն իրականացնում է «Գարանտսերվիս» ՍՊԸ-ն, որը նաեւ ոստիկանության եւ ՊՆ մատակարարներից է։ Այս ընկերությունը եւ մի շարք այլ ընկերություններ ժամանակին Հակոբյան եղբայրների համատեղ սեփականությունն էին. ԱԺ նախկին պատգամավոր Վերսանդիկ Հակոբյանի մահից հետո անցել են եղբոր՝ Հրայր Հակոբյանի տնօրինությանը։ Դատական տեղեկատվական հարթակից տեղեկացանք, որ Արմեն Հակոբյանն իր հանգուցյալ հայրիկի՝ Վերսանդիկ Հակոբյանի ներդրումները ստանալու նպատակով դիմում է ներկայացրել ՀՀ սնանկության դատարան՝ «Գարանտսերվիս» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջով: Դատարանը «Գարանտսերվիս» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմումը ընդունել է վարույթ։ «Ժողովուրդ» օրաթերթը գործի մանրամասներին ծանոթանալու նպատակով կապ հաստատեց Արմեն Հակոբյանի հետ, որն ասաց, որ Հրայր Հակոբյանը խուսափում է իր եղբոր իրավահաջորդներին պարտքերը վճարելուց՝ չտրամադրելով համապատասխան փաստաթղթերն ու հաշվետվությունը, ինչի հետեւանքով ինքն ու եղբայրը հարցին լուծում տալու այլ տարբերակ չեն տեսել եւ դիմել են դատարան։ Արմեն Հակոբյանը հավելեց նաեւ, որ «Սպիտակ Դելֆին», «Բեստտուր», «Ֆրաս Պարկ», «Շամպայն գինիների գործարան», «Գարանտսերվիս», Ֆրանսիայի Հանրապետությունում, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ընկերությունները Վերսանդիկ Հակոբյանին պարտք են շուրջ 3.000.000 ԱՄՆ դոլար փոխառության գումար: Ա. Հակոբյանը մտավախություն ունի, որ Հրայր Հակոբյանը ցանկանում է յուրացնել կամ կեղծ սնանկության հատկանիշներ ստեղծել այդ ընկերություններում, որպեսզի խուսափի պարտքը վճարելուց:                                                      Շարունակությունը՝ ArmLur.am կայքում:

 

 

Դեռեւս պատերազմի շրջանում օնլայն խանութների շարքում հայտնվեց «Վայլդբերրիզ» հարթակը, որը ավելի ուշ հասավ Հայաստան եւ գրավեց մի շարք տնտեսվարողների եւ գնորդների սրտերը: Մի կողմից՝ տնտեսվարողներն էին կարողանում իրենց ապրանքը դուրս բերել միջազգային շուկա՝ ընդլայնելով տարածվածությունը, մյուս կողմից՝ գնորդները կարողանում էին ձեռք բերել ապրանքներ ավելի մատչելի տարբերակով: Հայաստանյան մի շարք ընկերություններ եւս մուտք գործեցին օնլայն այս հարթակ՝ ներկայացնելով իրենց ապրանքները: Մուտք գործողներից մեկը հայկական արտադրության Sali բրենդն էր: Բրենդի՝ «Վայլբերրիզ» մուտք գործելուց հետո բավականին տհաճ բան ստացվեց: Մի շարք ապրանքներ (կից՝ նկարները), փաստորեն, Հայաստանի Sali խանութի մասնաճյուղերում անասելի թանկ են, իսկ «Վայլբերրիզ» հարթակում գրեթե կես գին կամ, լավագույն դեպքում, մոտ տասը հազար դրամի տարբերությամբ: Ստացվում է՝ հայաստանյան գնորդի համար ճոխություն համարվող կոշիկները օտարերկրացի գնորդների համար էժան են: Այսինքն՝ հայաստանցի գնորդը «Վայլբերրիզ»-ից ավելի մատչելի տարբերակով կարող է ձեռք բերել, քան հենց Sali խանութների ցանցից: Հարց է  առաջանում՝ ինչո՞ւ է այսպես վարվում հայկական այս ընկերությունն իր սպառողի հետ: Գուցե, ինչպես հայկական ասացվածքն է ասում, հեռու տեղի ձայնը քաղցր է: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Sali ընկերության հետ, սակայն նրանց կայքում եղած որեւէ հեռախոսահամարից արձագանք չեղավ, բնականաբար, հարցերն էլ մնացին առանց մեկնաբանության:

 

 




Լրահոս