Հաջորդ շաբաթ ԱԺ-ում թեժ է լինելու. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հաջորդ շաբաթ ԱԺ-ում թեժ է լինելու: Երեքշաբթի օրվանից՝ նոյեմբերի 14-ից, մեկնարկելու է ԱԺ նստաշրջանը, որի ժամանակ քննարկվելու է 2024թ.-ի պետբյուջեն: ԱԺ են գնալու Նիկոլ Փաշինյանը եւ նախարարները եւ ելույթներ են ունենալու պետբյուջեի վերաբերյալ: «Հայաստան» խմբակցությունից տեղեկացանք, որ մասնակցելու են նիստերին: Խորհրդարան է գնալու նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, որը նոյեմբերի 6-ին էր մանդատ ստացել:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Նիստերին մասնակցելու ենք»: Չորեքշաբթի նույնպես նախարարները եւ Նիկոլ Փաշինյանը կգնան ԱԺ՝ պատասխանելու պատգամավորների հարցերին: Մինչ նիստերի մեկնարկը իշխող ՔՊ խմբակցությունը երկուշաբթի երեկոյան խմբակցության նիստ կանի՝ քննարկելու ԱԺ մեկնարկելիք նստաշրջանի հետ կապված օրակարգային հարցեր:

Հավելենք, որ պետբյուջեի քննարկումն ընթանալու է երկու փուլով. հաջորդ շաբաթ ԱԺ-ում ներկայացվելուց հետո քննարկումն ընդմիջվելու է մինչեւ մյուս նստաշրջան: Այդ ընթացքում պատգամավորներն իրենց գրավոր առաջարկները կներկայացնեն պետբյուջեի մասով: Արդեն դեկտեմբերին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանի ժամանակ բյուջեն կդրվի վերջնական քվեարկության եւ օրենսդիր մարմնի հաստատմանը: Այսպիսով, ինչպես եւ սպասվում էր, ԱԺ նիստերը թեժ են լինելու:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս