Մելիքսեթ Պողոսյանի որդու գործը Սյունիքի դատարանում տեղից չի շարժվում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Պաշտպանության նախարարի խորհրդական, Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու գործը Սյունիքի դատարանում տեղից չի շարժվում։ Գործը գրեթե մեկ տարի է՝ դատարանում է, բայց այս ընթացքում քրեական գործը մե՛կ այլ դատարան է տեղափոխվում, մե՛կ պաշտպանները չկան, մե՛կ տուժողները, ու այսպես մատների վրա կարելի է հաշվել, թե քանի նիստ է եղել 1 տարվա մեջ։ Միգուցե այսպես ձգձգելով՝ փորձում են փրկել նախկին մարզպետի որդուն։

Հիշեցնենք, որ 2021թ. Սյունիքի նախկին մարզպետ, ՔՊ-ական Մելիքսեթ Պողոսյանի որդին եւ մյուս նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմները կարողացել էին համաձայնության հասնել եւ հաշտվել, ավելին՝ նախաքննական մարմինը որեւէ առերեսում չարեց կողմերի հետ, ու այս վիճակով գործով նախաքննության ավարտ է հայտարարվել:

Ինչպես հայտնի է, 2021 թվականի հուլիսի 15-ի ուշ երեկոյան կրակոցներ էին հնչել Գորիս քաղաքում, ինչի հետեւանքով նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներից մեկը վիրավորվել էր, եւ նրան տեղափոխել էին Երեւան:

Այնուհետեւ հայտնի դարձավ, որ կրակոցի կիզակետում է հայտնվել Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, քանի որ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներն ու Մելիքսեթ Պողոսյանի որդին հին հաշիվներ են ունեցել:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս