
Իրանի արևմուտքում՝ Իլամ նահանգում, 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մուրմուրի քաղաքից 9 կիլոմետր, իսկ Իրանի արևմուտքում գտնվող Իլամ նահանգի Աբդանան քաղաքից 30 կիլոմետր հեռավորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։