
Հայաստանից ԱԺ պատվիրակություն կգործուղվի Սերբիայի Հանրապետություն:
ArmLur.am-ը ԱԺ-ից տեղեկացավ, որ պատվիրակությունը դեկտեմբերի 14-18-ը կմասնակցի ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության կազմում Սերբիայի Հանրապետությունում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին եւ ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելություն իրականացնող խմբերի նախապատրաստական աշխատանքներին:
Պատվիրակության կազմում կլիմեն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանը եւ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Պատգամավորների գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը կկատարվի պետբյուջեի հաշվին։
Քրիստինա Մուշեղյան