
Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի հաղթանակը մոտ ապագայում չի սպասվում:
Այդ մասին ասել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք շատ խնդիրներ ունենք, առաջին հերթին՝ Ուկրաինան, որտեղ Ռուսաստանի նկատմամբ արագ հաղթանակ չի սպասվում»,- ասել է Բորելը՝ Մալագայում գումարված Եվրոպացի սոցիալիստների կուսակցության համաժողովում: