
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը
երկուշաբթի՝ ժամը 11:30-ին մամուլի ասուլիս է հրավիրում:
Պատգամավորը ներկայացնելու է իր հեղինակած աղմկահարույց նախագիծը, որը հնարավորություն է տալու 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից:
Պատգամավորն առաջարկում է վճարել 15 մլն դրամ եւ ազատվել զինվորական ծառայությունից։
Նախագիծը մեծ դժգոհություններ է առաջացրել հենց ՔՊ խմբակցության ներսում, Հայկ Սարգսյանի թիմակիցներից շատերը հենց քննարկումների ժամանակ հաճախ բացասական են արտահայտվել պատգամավորի հեղինակած նախագծի մասին:
Քրիստինա Մուշեղյան