Դատապարտյալը հացադուլի պատճառով ի վիճակի չէ մասնակցել դատավճռին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` 27-ամյա Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանի գործով դատավճիռը:

Նշենք, որ դատապարտյալն արդեն ավելի քան 3 շաբաթ հացադուլ է անում, և ինչպես  Armlur.am-ին հայտնեց պաշտպան Լուսինե Սահակյանը, Սարգսյանն ի վիճակի չի լինի մասնակցել դատավճռին:

«Երեկ ենք տեսել Հարությունին, և նա ի վիճակի չի լինի դատին մասնակցել: Դա փաստեց նաև բժիշկը: Հարությունին պետք է տեղափոխեին, բայց դա անհնար է: Եթե նա ներկա չլինի, բնականաբար, նիստը կհետաձգվի»,-ասաց Լուսինե Սահակյանը:

Հիշեցնենք, որ դատապարտյալ Հարություն Սարգսյանը չի ընդունել իր մեղքը և հացադուլ է հայտարարել:

Տաթև Հարությունյան




Լրահոս