Առողջապահության ոլորտը ձախողած Անահիտ Ավանեսյանը միջոցառում բաց չի թողնում. ի՞նչ կապ ունի ՏԿԵՆ-ի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դարձել է ակտիվ կուսակցական ու փոխարենը իր պատասխանատվության տակ գտնվող ոլորտի բացթողումներով զբաղվի, որեւէ կուսակցական հավաք կամ իր հետ անգամ կապ չունեցող միջոցառում բաց չի թողնում:

Այսպիսով, երեկ տեղի է ունեցել Տեղական ինքնակառավարման օրվան նվիրված նիստ, որին ներկա են գտնվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, մարզպետները, համայնքապետերը և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։

Միջոցառմանը ներկա էր նաեւ Անահիտ Ավանեսյանը. թե ի՞նչ կապ ունի առողջապահության ոլորտը ձախողած նախարարը տեղական ինքնակառավարման հետ, անհասկանալի է:

Նկատենք, որ նախարար Ավանեսյանը վերջին շրջանում ակտիվորեն մասնակցում է նաեւ կուսակցական բոլոր հավաքներին:

Հավանաբար, նախարարն անհանգստացած է նրանից, որ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է իր աշխատանքից, մտադիր է պաշտոնանկ անել իրեն ու հիմա ջանք չի խնայում Փաշինյանի աչքին բարձրանալու համար:




Լրահոս