Ճանապարհատրանսպորտային պատահարներ՝ Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 9-ին, ժամը 14-ին, Երևանի Խանջյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում «Նիսանի» վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
*
Նոյեմբերի 9-ին, ժամը 14.35-ին, մայրաքաղաքի Տերյան փողոցում «Մազդայի» վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա մի երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժօգնության:
Կատարվում է նախաքննություն:
*
Նոյեմբերի 9-ին, ժամը 20-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում «Մազդայի» վարորդը վրաերթի է ենթարկել 73-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
*
Նոյեմբերի 9-ին, ժամը 15-ին, մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում միմյանց են բախվել «Ջիպ» մակնիշի մեքենան ու մոպեդը։ Վերջինիս վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
*
Նոյեմբերի 9-ին, ժամը 17-ին, Երևանի Տիչինայի փողոցում միմյանց են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ։ Վերջինիս վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
*
Նոյեմբերի 9-ին, ժամը 18-ին, մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտայում «Ման» ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 49-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
*
Նոյեմբերի 10-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 48-րդ կմ-ին, Արտաշավան գյուղի վարչական տարածքում, արագաչափի դիմաց, 30-ամյա տղամարդու վարած «Օպելը» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և վթարի ենթարկվել, ինչի հետևանքով 49-ամյա կին ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:




Լրահոս