
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 00։42-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Վեդի գյուղի Հայկ Մանուկյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հայկ Մանուկյան փողոցի տներից մեկին կից շինությունում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:33-ին, մարվել՝ 02:05-ին: Այրվել են շինությունը (մոտ 25 քմ)՝ գույքով և կից գտնվող ավտոտնակի տանիքը՝ մասնակի (մոտ 50 քմ):