Վերջին երեք օրվա ընթացքում Գազան լքել է շուրջ 200 000 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գազայի մոտ 200 000 բնակիչ է լքել քաղաքը միայն վերջին երեք օրվա ընթացքում՝ շարժվելով դեպի հարավային հատված, ինչը վկայում է այն մասին, որ ՀԱՄԱՍ-ի արմատականները կորցրել են վերահսկողությունն անկլավի հյուսիսային հատվածում։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին։

Բանակի խոսնակն ընդգծել է, որ խաղաղ բնակչությունը լքում է մարտական ​​հատվածի հյուսիսային հատվածը, որտեղ գտնվում է հենց Գազա քաղաքը՝ «ի հեճուկս ՀԱՄԱՍ-ի արմատականների հրահանգների, որոնք, ըստ իսրայելական զինվորականների, օգտագործում են խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան՝ ամեն կերպ կանխելով նրանց տարհանումը»։




Լրահոս