Ուկրաինայի հաղթանակին առաջիկայում չարժե սպասել. Բորել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի հաղթանակին առաջիկայում չարժե սպասել, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

«Մենք շատ խնդիրներ ունենք։ Առաջին հերթին Ուկրաինան է, որտեղ մոտալուտ հաղթանակի հեռանկար չկա», – ասել է Բորելը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը նույնպես հաղթանակի հույս ուներ մի քանի շաբաթվա ընթացքում, բայց հակամարտությունը շարունակվում է շատ ավելի երկար՝ ուկրաինական դիմադրության և արևմուտքի կողմից Կիևի պաշտպանության համար ուղարկված օգնության արդյունքում: Բորելը Եվրամիության երկրներին կոչ է արել միասնական և պատրաստ լինել երկարատեւ հակամարտության:

Միևնույն ժամանակ նա ասել է, որ եվրոպացիները պետք է շարունակեն օգնել Կիևին այն ֆոնին, երբ նույնիսկ ԱՄՆ կկրճատվի:




Լրահոս