Կիևը պետք է հասկանա, որ անհնար է հաղթել Ռուսաստանին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովի խոսքով՝ հավաքական Արևմուտքը գնալով հոգնում է Ուկրաինայի հակամարտությունից և չի ցանկանում նրան փող, զենք ու զինամթերք տալ։ Ուստի Կիևը «պատրաստ է պարել Արևմուտքի առջև՝ ինչ-որ բան մուրալու համար», կարծում է Պեսկովը։
«Նրանք պետք է հասկանան, որ անհնար է հաղթել Ռուսաստանին»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հեռուստալրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում: